«ԽՈՐԴԱ» ՍՊԸ-ն, այլընտրանքային էներգետիկայի ոլորտում՝ մասնավորապես միկրո և փոքր հիդրոէլեկտրոկայանների արտադրությունում, ունի զարգացման և ներդրման 20-ամյա հաջող պատմություն:
Գործունեության սկիզբ է ծառայել 80վտ և ավել հզորությամբ միկրո(շարժական) ՀԷԿ-երի ստեղծումը, որոնք կարելի էր փոխադրել պայուսակում կամ մարդատար ավտոմեքենայով: 30կվտ հզորությունից սկսած` փոքր ՀԷԿ-երի սարքավորումները նախագծվում և կառուցվում են անհատական պատվերով, հիդրոէլեկտրակայանների համար: Այդպիսի սարքավորումներ կառուցվել է 63 վայրերում:
Պելտոն, Ֆրենսիս, Կապլան, Բանկի, Տյուրգո, Պրոպելլերային, — սրանք այն հիդրոտուրբինների տարատեսակներն են,որոնք արտադրում ենք մենք, և որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ պայմանները: Հատկապես մեծ փորձ ունենք շերեփավոր և թեք շիթային հիդրոտուրբինների կառուցման և շահագործման ոլորտում, որոնք կարող են աշխատել համեմատաբար քիչ ջուր ծախսելով, սակայն ջրի բարձր ճնշման պայմաններում, որը բնորոշ է Հայաստանի լեռնային գետերին:
Միկրո և փոքր ՀԷԿ արտադրելուց բացի, «ԽՈՐԴԱ» ՍՊԸ-ն զբաղվում է նաև էներգետիկայի տարբեր ոլորտներին առնչվող սարքավորումների և համակարգերի նախագծմամբ, հետազոտմամբ, մոդեռնիզացմամբ և վերանորոգմամբ:
ՀԻԴՐՈՏՈՒՐԲԻՆԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Յուրաքանչյուր տուրբինա նախագծվում և պատրաստվում է անհատական՝ հաճախորդի պատվերին և նախագծին համապատասխան:
Ճնշում, H — մինչև 700մ,
Հոսք, Q — մինչև 200մ3/վ,
Հզորություն, P — մինչև 15ՄՎՏ
ՓԱՍՏԵՐ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ
- Հիդրոտուրբինաների թողարկման ավելի քան 25 տարվա փորձ:
- Վերակառուցում, մոդեռնիզացում և սերվիսային սպասարկում:
- 110ՄՎտ-ից ավել ընդհանուր հզորությամբ ավելի քան 125 հիդրոտուրբինաների տեղադրում:
- 110ՄՎտ-ից ավել ընդհանուր հզորությամբ ավելի քան 129 գեներատորների տեղադրում:
- Մինչև 15ՄՎտ հզորությամբ ժամանակակից էլեկտրոսարքավորումների կիրառման մեծ սպեկտոր:
ՓՈՐՁԱՐԱՐԱ-ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Հիմնվելով հիդրոէներգետիակական ոլորտում փորձարարա-հետազոտական և գիտական աշխատանքների բազմամյա փորձի վրա, մեր ընկերությունը մշակել և նախագծել է տեխնոլոգիական գործընթացների և նախագծերի շարք, որոնք թույլ են տալիս հաջողությամբ պատրաստել որակյալ արտադրանք, կարճ ժամանակում կատարել սարքավորումների մոնտաժ և շահագործում, ինչպես նաև ապահովել պատրաստվածքների փոքր չափեր և ժամանակակից դիզայն: Ընկերության բոլոր ապրանքներն ունեն ՀՀ Ստանդարտների Ազգային Ինստիտուտի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատներ և հավաստագրեր:
ՕԳՏԱԿԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑ (ՕԳԳ) ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ
Սարքավորման որակի գնահատման թերևս ամենակարևոր չափանիշը ՕԳԳ-ն է: Այդ պատճառով «ԽՈՐԴԱ» ՍՊԸ-ն հնարավորինս կատարելագործում է հիդրոտուրբինաների, հիդրոգեներատորների, ավտոմատ հանգույցների և նրանց բաղադրիչների կառուցվածքների աշխատանքը՝ ավելի օգտակար, հարմարավետ, անվտանգ և տնտեսապես շահավետ դարձնելու համար: Երկար տարիների ընթացքում ծավալված գործունեության ընթացքում ընկերությունը հասել է այնպիսի բարձր ցուցանիշների, որոնք իրենց արժեքներով չեն զիջում արտասահմանյան հայտնի կազմակերպությունների արտադրանքների ցուցանիշներին: