Մեր մասին

Director«ԽՈՐԴԱ» ՍՊԸ-ն զբաղվում է այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ մասնավորապես միկրո և փոքր ՀԷԿ-երի, նրանց համար հիդրոտուրբինաների և գեներատորների նախագծմամբ, կառուցմամբ, մոդեռնիզացմամբ, ավտոմատացմամբ և նրանց ուժային սարքավորումների պատրաստմամբ ու կարգաբերմամբ: Ընկերության հիմնադիրն է Վազգեն Փերիխանյանը: Թեպետ «ԽՈՐԴԱ» ընկերությունը հիմնադրվել է 2006թ.-ին, փաստացի այն «ԻԶՈԴՐՈՄ», «ԷՆԵՐԳԻԱ» և «ԾՈՎԱԿ» ՍՊԸ-ների հետնորդն է, որոնցից առաջինը հիմնվել է 1990թ.-ի սկզբներին: Գոյության նման կարճ ժամանակաշրջանում ընկերությունը հասցրել է արտադրել, մոնտաժել և հաջողությամբ շահագործման հանձնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում թվով 63 հիդրոէ-լեկտրոկայաններ, որոնց գումարային ագրեգատների քանակն անցնում է 121-ը՝ գերազանցելով 100ՄՎտ  հզորությունը: Յուրաքանչյուր ՓՀԷԿ-ի նախագծումը, կառուցումը, համապատասխան ուժային և ավտոմատիկայի սարքավորումներով զինումը կատարվում է տվյալ կայանին բնորոշ ցուցանիշներով (յուրաքանչյուր ագրեգատ պահանջում է անհատական մոտեցում): Ընկերությունը պատրաստում է 6 տեսակի հիդրոտուրբինա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր աշխատանքային պայմանները: Ընկերության արտադրական հիմնական բազան գտնվում է ք. Չարենցավանում: Ընկերությունն ունի էներգետիկ և տուրբոշինության ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ և բարձր որակավորում ունեցող ճարտարագետներ, տեխնոլոգներ, էներգետիկներ, կոնստրուկտորներ և այլ կադրեր, որոնց քրտնաջան աշխատանքը և գիտելիքներով ու պրակտիկայով հարուստ մոտեցումը բերում է որակյալ և հուսալի արտադրանքի: Արտադրանքի որակի և հուսալիության հսկումը կատարվում է ժամանակակից կահավորված լաբորատորիաներում:

 

Partners

val-automation chsz owen sgk chiz rusgidro