Կախված պատվիրատուի պահանջների ավտոմատացման համակարգերը կարող են իրենց ֆունկցիոնալությամբ և բարդությամբ լինել շատ բազմազան: Ներկայիս հայտնի ֆիրմաների (Siemens, Schneider Electric, Merlin Gerin,Mitsubishi Electric, Овен և այլն) առաջատար տեխնոլոգիական սարքավորումները և համակարգերը թույլ են տալիս լուծել ամենաքմահաճ պատվիրատուի պահանջները:
Մեր ընկերության կողմից նման սարքավորումներով նախագծվում և պատրաստվում են ավտոմատ համակարգեր, որոնց միջոցով կարելի է կառավարել, հսկել և տարբեր ռեժիմներում հեռահար կերպով անվտանգ շահագործել կայանն ամբողջությամբ:
Փոքր ՀԷԿ-երի ավտոմատ կառավարման համար առաջարկվում է ավտոմատացման 3 աստիճան՝
1.Ամբողջական ավտոմատացում առանց շահագործող անձնակազմի, որը ներառում է.
• Ագրեգատի հեռահար թողարկում, սինքրոնիզացիա, միացում ցանցին և նախադրված հզորության հավաքում,
• Տեղային դիսպետչերիզացիա, պարամետրերի տեղային և հեռակառավարմամբ հսկում և ազդանշանում,
• Կարևոր պարամետրերի արխիվացիա և հետժամանակային հսկում,
• Ագրեգատի պաշտպանությունների համակարգ և գեներատորի գրգռման ավտոմատ կառավարում,
• Տեսախցիկների միջոցով պատվարում, ՀԷԿ-ի շենքում և ենթակայանում վիզուալ հսկում,
• Պատվարում ջրային ռեսուրսի պարամետրերի հսկում և ազդանշանում,
• Համապատասխան ջրի օպտիմալ ռեժիմի ապահովում:
2.Մասնակի ավտոմատացում շահագործող անձնակազմի ներկայությամբ, որի դեպքում կատարվում է 1 կետում նշվածների 50-70%-ը՝ կախված պատվիրատուի պահանջից:
3.Հանգուցային ավտոմատացում, որի դեպքում կատարվում է ավտոմատացում 20-40% չափով և շահագործող ու սպասարկող անձնակազմը պարտադիր կերպով ներկա է:
Ավտոմատ համակարգեր տեղադրվում են մեր կողմից պատրաստվող ժամանակակից դիզայն ունեցող էլեկտրովահաններում, որոնք նախատեսված են տեղադրվելու փակ տարածքներում:
Ընկերությունը ավտոմատացման գործընթացում կիրառում է նաև իր կողմից ներդրված որոշ համակարգեր, որոնք իրենց որակով և հուսալիությամբ չեն զիջում անալոգ սարքերին, մինչդեռ ավելի էժան են և պարզ:
Վերը նշված համակարգերի ներդնումը հնարավոր է նաև իրականացնել արդեն իսկ շահագործման մեջ գտնվող ՀԷԿ-երում՝ ընդ որում հիմնական սարքավորումները և հանգույցները չփոփոխելով: