Գեներատորները դրանք այն սարքավորումներն են, որոնք հիդրոտուրբինայի լիսեռի մեխանիկական էներգիան կերպափոխում են էլեկտրական էներգիայի:
Մեր ընկերության կողմից օգտագործվում են մասնավորապես սինքրոն գեներատորներ: Քանի որ արտադրվող գեներատորները հիմնականում նախատեսվում են շահագործել ծովի մակերևույթից մինչև 1000մ բարձրության վրա, իսկ ՀԷԿ-երի աշխարհագրական դիրքը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հիմնականում բարձր է այդ ցուցանիշից, այդ իսկ պատճառով «ԽՈՐԴԱ» ՍՊԸ-ն կատարում է գեներատորների հովացման համակարգի բարելավում:
Բացի այդ ընկերությունն իրականացնում է նաև տարատեսակ շարժիչների և գեներատորների կոմպլեքս փորձարկում, վերանորոգում, և գեներատորները համալրում է ժամանակակից ավտոմատ գրգռման համակարգով, չափիչ հսկիչ և ղեկավարման համակարգերով: