Ընկերության գործունեության ընթացքում փորձը ցույց է տվել, որ պատվիրատուն ստիպված է լինում օգտագործել կամ ներդնել մասնավորապես մետաղական հատուկ և բարդ կոնստրուկցիաներ:
Հատուկ կոնստրուկցիաներ նշելիս նկատի է առնվում այն սարքավորումները, դետալները և միջոցները, որոնք չեն մտնում ստանդարտացված արտադրական պատրաստվածքների ցանկում և օգտագործվում են արտադրական, վերանորոգման, մոդեռնիզացման գործընթացներում և ոչ ստանդարտ ու բարդ խնդիրների լուծման ժամանակ:
Նման կոնստրուկցիաների նախագծման և պատրաստման մեջ անմիջական կապ ունեն ընկերության կողմից պատրաստված և ներդրված CNC ժամանակակից կոորդինատային հաստոցները, մետաղաձուլարանը և տարատեսակ հաստոցներով հագեցած մեխանիկական տեղամասը: