Պաշտպանության ավտոմատ համակարգեր

Պաշտպանության ավտոմատ համակարգը դա էլեկտրոնային, միկրոպրոցեսորային, ռելեական և էլեկտրական համակարգերի համախումբ է, որը բարձրացնում է ագրեգատների և մնացած օժանդակ համակարգերի անվտանգ աշխատանքը և փոքրացնում է մարդկային գործոնի ազդեցությունը:

20140515_131630Պաշտպանության ավտոմատ համակարգի միջոցով օբյեկտի անվտանգ աշխատանքի կազմակերպման հիմնական ուղղություններն են՝

     •  կատարվող գործողությունների և պարամետրերի գրանցում,

     •  կատարվող գործողությունների և պարամետրերի հսկում,

     •   համապատասխան պաշտպանության գործարկման դեպքում      ազդանշանում,

     •   պաշտպանության գործարկման դեպքում համապատասխան գործողությունների ապահովում (անջատում, ագրեգատի անվտանգ  կանգ, հոսանքազրկում, անվտանգության քայլերի կիրառում և այլն),

     •    հնարավոր վտանգներից առաջ զգուշացում:

 Կախված պատվիրատուի պահանջներից՝ կազմակերպվող պաշտպանությունների ցանկը կարող է լինել բազմազան: Չնայած այս փաստին, մեր ընկերությունը ցանկացած պատվերի դեպքում յուրաքանչյուր ագրեգատ զինում է նվազագույնը տասնմեկ աստիճան պաշտպանությամբ՝

                   • գերբեռնվածություն,

                   • գերհոսանք,

                   • կարճ միացում հողի հետ,

                   • լարման բարձրացում,

                   • լարման նվազում,

                   • գրգռման կորուստ,

                   • հաճախականության բարձրացում,

                   • հաճախականության նվազում,

                   • վթարային կանգնեցում (կատարվում է մարդկային միջամտությամբ),

                   • ագրեգատի թափառք,

                   • դիֆերենցիալ պաշտպանություն,

                   • ջերմաստիճանային պաշտպանություն,

                  • ֆազային լարումների ասիմետրիա և ֆազային կորուստ:

Ընկերության կողմից նախագծվող և շահագործման մեջ դրվող յուրաքանչյուր պաշտպանության համակարգ ունի նաև անկախ սնման աղբյուր, որը նախատեսված է ցանցային լարման բացակայության դեպքում անվտանգ և հուսալի կերպով ագրեգատները կանգնեցնելու և համապատասխան գործողությունները իրականացնելու համար:

հետ

Partners

val-automation chsz owen sgk chiz rusgidro