Չափիչ — հսկիչ սարքավորումներ

20140515_132937Չափիչ-հսկիչ սարքավորումների առկայությունը ՓՀԷԿ-երում ունի շատ կարևոր նշանակություն: Որքան բազմազան են նրանք,  այնքան շատ ինֆորմացիա է հաղորդվում նրանցով:

Կախված պատվերից և հիդրոտուրբինայի տեսակից տեղադրվող չափիչ-հսկիչ սարքավորումների ցանկը կարող է լինել տարբեր:

Ընկերության կողմից տեղադրվող չափիչ-հսկիչ սարքավորումների հիմնական ցանկում ներառված են հետևյալ սարքավորւմները՝

• ակտիվ հզորության չափիչ կամ էներգիայի անալիզատոր,

• գեներատորի ֆազաների հոսանքների չափիչ,

• սինքրոնասկոպ,

• հզորության գործակցի չափիչ,

• գեներատորի ստատորի լարման չափիչ,ANDO004

• ցանցի լարման չափիչ,

• ցանցի լարման հաճախականաչափ, 

• գեներատորի լարման հաճախականաչափ,

• գեներատորի գրգռման լարման չափիչ,

• գեներատորի գրգռման հոսանքի չափիչ,

• գեներատորի լիսեռի պտտման ցուցիչ,

• մագիստրալային խողովակաշարում և հիդրոտուրբինայում ճնշման ցուցիչ,

• պաշտպանության և տարբեր սարքավորումների աշխատանքային դիրքերի ինդիկատորային ցուցիչներ:

Չափիչ-հսկիչ սարքավորումները և ինդիկատորները տեղադրվում են ընկերութան կողմից պատրաստվող, ժամանակակից դիզայն ունեցող երկաթյա էլեկտրովահանների վրա: Կախված նախագծից և պատվերից չափիչ-հսկիչ էլեկտրովահանների տեսքը կարող է լինել տարբեր: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

հետ

Partners

val-automation chsz owen sgk chiz rusgidro