«ԽՈՐԴԱ» ՍՊԸ-ի կողմից նախագծվող և պատրաստվող հիդրոտուրբինաները 6 տեսակի են, որոնք իրենց պարամետրերով և կիրառման ոլորտներով շատ բազմազան են և դրանցից յուրաքանչյուրը պահանջում է անհատական մոտեցում՝ կախված պատվերի պարամետրերից: Ընկերության կողմից պատրաստվող հիդրոտուրբինաներն ունեն բարձր ՕԳԳ և հուսալիություն, ծառայության երկար ժամկետ, անվտանգ շահագործում և տեխնիկական շահագործման ցածր պահանջներ: Նշենք նաև, որ ընկերության կողմից պատրաստված հիդրոտուրբինաների առավելություններից է, որ նրանցից յուրաքանչյուրը կիրառելի է խմելու ջրի համակարգերում:
Մեր կողմից արտադրվող հիդրոտուրբինաների տարատեսակներն են.
Պելտոն (շերեփավոր)
Ճնշում 40…700մ
Ելքային հզորություն 30կՎտ…4ՄՎտ
Առաջարկվում է լիսեռի հորիզոնական և ուղղահայաց կատարմամբ
Ճնշում 30…200մ
Ելքային հզորություն 250կՎտ…2.5ՄՎտ
Առաջարկվում է լիսեռի հորիզոնական և ուղղահայաց կատարմամբ
Կապլան (պտուտակաթիակավոր)
Ճնշում 7…40մ
Ելքային հզորություն 600կՎտ…2ՄՎտ
Առաջարկվում է լիսեռի ուղղահայաց կատարմամբ
Բանկի (կրկնակի հոսքավոր)
Ճնշում 6…15մ
Ելքային հզորություն 1կՎտ…15կՎտ
Առաջարկվում է լիսեռի հորիզոնական կատարմամբ
Տյուրգո (թեք-շիթային)
Ճնշում 35…130մ
Ելքային հզորություն 30կՎտ…2ՄՎտ
Առաջարկվում է լիսեռի հորիզոնական և ուղղահայաց կատարմամբ
Թոմսոն (պրոպելլերային)
Ճնշում 6…150մ
Ելքային հզորություն 15կՎտ…4ՄՎտ
Առաջարկվում է լիսեռի հորիզոնական կատարմամբ
Հիդրոտուրբինաների աշխատանքային ռեսուրսը գնահատվում է 20000 ժամ կամ 30 տարի՝ շահագործման հրահանգներին հետևելու և ամեն 5000 ժամը կապիտալ վերանորոգում կատարելու դեպքում: