Պաշտպանության ավտոմատ համակարգը դա էլեկտրոնային, միկրոպրոցեսորային, ռելեական և էլեկտրական համակարգերի համախումբ է, որը բարձրացնում է ագրեգատների և մնացած օժանդակ համակարգերի անվտանգ աշխատանքը և փոքրացնում է մարդկային գործոնի ազդեցությունը:
Պաշտպանության ավտոմատ համակարգի միջոցով օբյեկտի անվտանգ աշխատանքի կազմակերպման հիմնական ուղղություններն են՝
• կատարվող գործողությունների և պարամետրերի գրանցում,
• կատարվող գործողությունների և պարամետրերի հսկում,
• համապատասխան պաշտպանության գործարկման դեպքում ազդանշանում,
• պաշտպանության գործարկման դեպքում համապատասխան գործողությունների ապահովում (անջատում, ագրեգատի անվտանգ կանգ, հոսանքազրկում, անվտանգության քայլերի կիրառում և այլն),
• հնարավոր վտանգներից առաջ զգուշացում:
Կախված պատվիրատուի պահանջներից՝ կազմակերպվող պաշտպանությունների ցանկը կարող է լինել բազմազան: Չնայած այս փաստին, մեր ընկերությունը ցանկացած պատվերի դեպքում յուրաքանչյուր ագրեգատ զինում է նվազագույնը տասնմեկ աստիճան պաշտպանությամբ՝
• գերբեռնվածություն,
• գերհոսանք,
• կարճ միացում հողի հետ,
• լարման բարձրացում,
• լարման նվազում,
• գրգռման կորուստ,
• հաճախականության բարձրացում,
• հաճախականության նվազում,
• վթարային կանգնեցում (կատարվում է մարդկային միջամտությամբ),
• ագրեգատի թափառք,
• դիֆերենցիալ պաշտպանություն,
• ջերմաստիճանային պաշտպանություն,
• ֆազային լարումների ասիմետրիա և ֆազային կորուստ:
Ընկերության կողմից նախագծվող և շահագործման մեջ դրվող յուրաքանչյուր պաշտպանության համակարգ ունի նաև անկախ սնման աղբյուր, որը նախատեսված է ցանցային լարման բացակայության դեպքում անվտանգ և հուսալի կերպով ագրեգատները կանգնեցնելու և համապատասխան գործողությունները իրականացնելու համար: